ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու արտահերթ թիվ 08 նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին։
5. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Արև» մանկապարտեզի շենքի անհրաժեշտ վերանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 8» բաժինը: