ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է ներդրումային միջավայրի և պետական աջակցության ծրագրերի ուղեցույցը: Դրանում տեղ են գտել օգտակար տեղեկություններ ներդրումային հնարավորությունների, բիզնեսին, գիտա-հետազոտական աշխատանքներին, գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներում ներդրումների դիմաց պետական աջակցության ծրագրերի մասին: Առանձին բաժիններ նվիրված են ընկերությունների գրանցմանը, ազատ գոտիներին, դեղերի գրանցմանը և այլն: Ուղեցույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից ֆայլերում երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։