Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 79-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2023 թվականի N 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների 2024 թվականի հետևյալ տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները`
1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.
2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.
3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 60000 (վաթսուն հազար) դրամ.
5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ.
6)համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 (երկու հազար դրամ).
7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10 (տասը) դրամ.
8) համայնքի Ջրաբեր բնակավայրի տարածքում համայնքի կողմից մատուցված ջրամատակարարման ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար՝ 130 (մեկ հարյուր երեսուն) դրամ.
9) Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ՝ համաձայն հավելված N 1-ի.
10)«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի.
11)«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ՝ մեկ սովորողի համար՝ 2000 (երկու հազար) դրամ.
12)Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.
13)համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ.
14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ․
15) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ․
16) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 (երեք հարյուր) դրամ.
բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ.
գ. մեկ շաբաթվա համար` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.
դ. մեկ ամսվա համար` 15000 (տասնհինգ հազար) դրամ.
ե. մեկ տարվա համար` 70000 (յոթանասուն հազար) դրամ:
Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը՝
1)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 61000 (վաթսունմեկ հազար) դրամ.
2)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.
3)համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայությունների համար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
4)Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ ոռոգվող հողամասի մեկ քառակուսի մետրի համար՝ 20 (քսան) դրամ․
5)համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝
ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ․
բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ․
6)համայնքային սեփականություն հանդիսացող Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի վարչական շենքերի ազատ տարածքները (սենյակները) վարձակալության տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 20000 (քսան հազար) դրամ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական:


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(92.03 Կբ) Փորձաքննության ուղարկելու մասին գրություն-N Ե-1711/23 16 նոյեմբերի 2023թ.
(572.15 Կբ) Փորձաքննության պատասխան 08.12․2023թ․
(16.11 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(200.68 Կբ) Ամփոփաթերթ-e-draft
(207.55 Կբ) Ամփոփաթերթ-e-draft
(49.28 Կբ) Հավելված N 1
(50.24 Կբ) Հավելված N 2
(15.66 Կբ) Ամփոփաթերթ-ԱՆ
(597.76 Կբ) Հանրային լսումների ամփոփաթերթ
(624.67 Կբ)
(281.54 Կբ) Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner