Ծրագիր N 1
|
Անվանում | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ |
Նպատակ | Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը` առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ):Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Այսինքն՝ համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման գործընթացն առաջնորդվելու է արդեն իսկ կազմված համայնքի ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով: Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ համայնքի ՄԺԾԾ նախագծի մշակումը նույնպես, ինչպես և տարեկան բյուջեի նախագծի մշակումը, համայնքի բյուջետային գործընթացի լիիրավ փուլ է համարվում։ Համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 66-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների: |
Ժամանակահատված | 01/01/2023 - 31/12/2025 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետի մեջ է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(342.50 Կբ)
|
|
Առնչվող փաստաթղթեր |
|
Հաշվետվություն(ներ) | |
|