22.11.24
ՋՐԱԲԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ ջրաբերցիներ, Բյուրեղավանի համայնքապետարանը նոյեմբերի 23-ին ժամը 12։00-ին սիրով հրավիրում է մասնակցելու միջոցառման, որը տեղի կունենա Հայրենական պատերազմում զոհված ջրաբերցիների հիշատակի հուշարձանի տարածքում։ Միջոցառումը կազմակերպվում է հուշարձանի տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ։
|
|
21.11.24
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ՏԱՃԱՐ ԸՆԾԱՅԵԼՈՒ ՕՐԸ
|
Նոյեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը։ Մեծ օրհնություն է մեր համայնքում ունենալ Մարիամ Աստվածածին անունը կրող եկեղեցիներ։ -Բյուրեղավանում կառուցվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ -Ջրաբերի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։
|
|
20.11.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի գազ սպառող բաժանորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազ սպառող բաժանորդներից բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ տարբեր հրշեջ ակտ տրամադրող ընկերությունների աշխատակիցներ ուղղորդում են բաժանորդներին, իբրև պետք է «Գազպրոմ»-ի կողմից նախընտրելի հրշեջ ակտ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից օգտվել, կեղծ տեղեկություններ տարածելով թե այլ համանման սպասարկող ընկերությունների տրամադրած ակտերն ուժ չունեն և այլն, հարկ ենք համարում իրազեկել բոլոր գազ սպառող բաժանորդներին հետևյալի մասին.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող ՈՉ ՊԵՏԱԿԱՆ արևտրային կազմակերպություն է, որն ունի այն նույն իրավունքները և կրում է այն նույն պարտավորությունները, ինչը ...
Մանրամասն |
|
15.11.24
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ
|
Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը նոյեմբերի 14-ին հյուրընկալել էր Չարենցավանի «ԿԱՄԵՐՏՈՆ» կամերային երգչախմբին։ Համերգը նվիրված էր ԿՈՄԻՏԱՍԻ 155- ամյակին։ Համերգային երեկոյին հնչեցին հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ խմբերգեր։ Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Սարգսյան Խմբավար՝ Նունե Սահակյան
|
|
14.11.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, ոլորտային պատասխանատուների, համայնքային կառույցների և վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը լսեց աշխատակիցներին, ովքեր ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, բնակավայրերում իրականացվող աշխատանքներին և այլ խնդիրներին։
|
|
14.11.24
ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Բյուրեղավան համայնքի՛ հարգելի բնակիչներ, Հորդորում ենք մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը կատարել ձեր ․Փոխադրամիջոցի ․Անշարժ գույքի /գույքահար,հողի հարկ/ ․Աղբահանության վարձավճարների պարտավորությունները՝ օրենքով սահմանված տույժերից խուսափելու համար։ Հարկատեսակների չափի և վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով Բյուրեղավանի համայնքապետարանի քաղաքացիների սպասրկման գրասենյակ։
|
|
12.11.24
ՆՎԻՐՎԱԾ ՏԻՄ 28 ԱՄՅԱԿԻՆ
|
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
|
|
11.11.24
«ՀԵՏՀԱՅԱՑՔ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մասնակցել է «ԺԱՍՄԻՆ ԱՐՏ» սրահում կազմակերպված պատանի նկարչուհի Լարիսա Հարությունյանի «ՀԵՏՀԱՅԱՑՔ» խորագիրը կրող նկարների առաջին անհատական ցուցահանդեսին։ 12- ամյա նկարչուհին ստեղծագործում է ավելի քան 4 տարի՝ մեր քաղաքի երիտասրադ նկարչուհիներից Հասմիկ Հովհաննիսյանի «ԺԱՍՄԻՆ ԱՐՏ» ստուդիայում, որտեղ սովորում է նկարչություն և կիրառական արվեստ։ Ստուդիայի սրահում ներկայացված էին նկարչուհու 35 աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ և վիտրաժներ։ Նրա ստեղծագործություններում գերիշխում են հայկական տոնացույցի ծիսակատարություններրը։ Նկարչուհին մասնակցել է տարբեր մրցութային ցուցահանդեսների, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |