Փոքրիկների անակնկալ այցը համայնքապետարան ուրախության ակնթարթներ պարգևեց համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։
Բյուրեղավանի համայնքային ԱՐԵՎ մանկապարտեզի ավագ և տարատարիք խմբերի սաները` մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովակիմյանի ուղեկցությամբ համայնքապետարան էին եկել հրավիրատոմսով, որպեսզի իրենց ավարտական հանդեսին անձամբ հրավիրեն համայնքի ղեկավարին, իսկ հանդեսը կայանալու է հունիսի 18-ին և 20-ին։
Ջերմ ու անմիջական մթնոլորտում երեխաները զրուցեցին ու արտասանեցին։ Համայնքի ղեկավարը սիրով ընդունեց ավարտական հանդեսի հրավերը, նվիրեց նկարազարդ փոքրիկ գրքեր և հղեց իր բարեմաղթանքները։