06.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի բարեկարգման, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, աղբահանության, աշնանային սեզոնին իրականացվող աշխատանքների ու Բյուրեղավան քաղաքի 80-ամյակի տոնակատարության հարցերը։Համայնքի ղեկավարը կարևորել է բոլոր շինարարական նախագծերի ժամանակին և բարձր որակով իրականացումը։ Հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել բազմաբնակարան շենքերի տանիքների ընդհանուր ...
Մանրամասն |
|
05.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ ուսուցիչներՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:Ուսուցչի մասնագիտությունը լոկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում:Ամեն տարի այս օրը նշում ենք պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Երախտագիտություն` այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք։Ձեր աշխատանքի պտուղները տեսանելի են լինելու տարիներ հետո` Ձեր սաների ձեռքբերումներով, մարդկային որակներով և մասնագիտական կայացմամբ։Սիրելի՜ մանկավարժներ Ձեր ձեռքերում է մատաղ սերնդի կրթության, հայեցի դաստիարակության, պատմության մեջ տեսակը պահպանելու և փոխանցելու կարևորագույն առաքելությունը:Առանձնահատուկ շնորհավորում եմ Բյուրեղավան համայնքի բոլոր ուսուցիչներին, դաստիարակներին:Մաղթում ...
Մանրամասն |
|
|
01.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի գազ սպառող բաժանորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազ սպառող բաժանորդներից բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ տարբեր հրշեջ ակտ տրամադրող ընկերությունների աշխատակիցներ ուղղորդում են բաժանորդներին, իբրև պետք է «Գազպրոմ»-ի կողմից նախընտրելի հրշեջ ակտ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից օգտվել, կեղծ տեղեկություններ տարածելով թե այլ համանման սպասարկող ընկերությունների տրամադրած ակտերն ուժ չունեն և այլն, հարկ ենք համարում իրազեկել բոլոր գազ սպառող բաժանորդներին հետևյալի մասին. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող ՈՉ ՊԵՏԱԿԱՆ արևտրային կազմակերպություն է, որն ունի այն նույն իրավունքները և կրում է այն նույն պարտավորությունները, ինչը ...
Մանրամասն |
|
27.09.25
ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հերոսների ծնողները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների և Իշխանասարի հերոս Ռոբերտի հիշատակին: Հերոսների խաչքարերին ներկաները ծաղիկներ են խոնարհել և խոնարհվել հայրենի հողի յուրաքանչյուր թիզը պահած հայորդիների հիշատակի առջև: Ապրողներս պարտավոր ենք հիշել և շարունակել այն գործը, որի համար նրանք ընկան: Պարտավոր ենք ապրել այն արժանապատվությամբ, որին նրանք հավատացին: Եվ ամենակարևորը՝ պարտավոր ենք անել ամեն ինչ, որ նման զոհողություններ այլևս չպահանջվեն:
|
|
26.09.25
ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ LED ՀԱՄԱԿԱՐԳ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարությամբ Բյուրեղավան քաղաքի մինի ֆուտբոլի դաշտում իրականացվում է լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքներ։ Այսուհետ հնարավոր կլինի մարզումներ և խաղեր կազմակերպել նաև երեկոյան ժամերին՝ ապահով և լուսավոր միջավայրում։ LED լուսատուների տեղադրումը ոչ միայն կխթանի սպորտի զարգացումը, այլև կնպաստի համայնքում ակտիվ և առողջ ապրելակերպի տարածմանը։ Աշխատանքները կատարում է Բարեկարգում և կանաչապատում ՀՈԱԿ-ը։
|
|
25.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-16:00-ը, ծառայություններ կմատուցվեն Բյուրեղավան համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` ...
Մանրամասն |
|
25.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ
|
Սամվել Վարդանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս պահին փողոցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ասֆալտապատման ենթակա մակերեսը մաքրվում կեղտից ու փոշուց, որպեսզի հետո իրականացվի ասֆալտապատման գործընթացը։ Ամբողջովին հիմնանորգվում են մայթերը և փողոցի երթևեկելի հատվածը։ Ասֆալտապատվում է շուրջ` 4000 քմ տարածք։ Աշխատանքները կատարում է «ԲԱԼԱՀՈՎԻՏ 1» կազմակերպությունը։ Աշխատանքներն իրականացվում են համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։ Դիտել՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |