09.05.24
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի և խաղաղության տոնը: Տարիներ շարունակ առանձնահատուկ հպարտությամբ ու բերկրանքով ենք նշում այս օրը։ 79 տարի առաջ՝ մայիսի 9-ին, ամրագրվեց Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի հերոս զավակների՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը, որպեսզի ապրենք ու արարենք մեր հայրենիքում։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենիքի պաշտպան մարտիկներ, Ձեր կերտած հաղթանակները, Ձեր սխրանքն ու նվիրումը եղել են և կմնան բարձր ու անսակարկելի արժեքներ: Խոնարհվում եմ պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակի առջև: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք հզոր եւ խաղաղ պետություն կառուցելով: Խաղաղությո՛ւն մեր երկրին:
|
|
09.05.24
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍԻ 9—ԻՆ
|
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մայիսի 9-ին համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ այցելել է համայնքային հուշահամալիր ծաղիկներ խոնարհել 1941-1945 թթ.-ի խորհուրդը կրող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել 2-րդ աշխարհամարտում և բոլոր ժամանակներում հայրենիքի համար անմահացած քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք հաղթանակներ կերտած հերոսներին:
|
|
09.05.24
ՄԱՅԻՍԻ 9—ԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում զոհված բյուրեղավանցի հերոսների հիշատակին կառուցված պուրակներ: Ծաղիկներ է խոնարհել հիշատակի խաչքարերին: Հավերժ փա՛ռք մեր անմահներին:
|
|
03.05.24
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
|
«Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալ-հոգեբանական աջակցության» ծրագիրը Բյուրեղավանում շարունավկեց ևս մի քանի օր։ Ծրագիրն իրականացվում էր Բյուրեղավանի համայնքապետարանի և Կանանց զորեղացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ-ի կողմից։Հանդիպումների ընթացքում համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Սահրատյանը շահառուների հետ իրականացրեց տարբեր հոգեբանական, թերապևտիկ, խմբային աշխատանքներ։ Մասնակիցները նկարների միջոցով ներկայացրել էին իրանց հոգեվիճակը։ Մասնագետ-հոգեբանի կողմից մեկնաբանվել է տվյալ շահառուի՝ նկարի հեղինակի հուզական վիճակը, վախերը, խնդիրները, բացահայտել նրա ապրումները։ Տարվել են հոգեբական ...
Մանրամասն |
|
02.05.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՆՈՒՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ
|
Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը նշում էր դպրոցի դասատու, կոմպոզիտոր Նունե Մելիքսեթյանի ստեղծագործական երեկոն։ Համերգային երեկոն սպասված ու տպավորիչ էր, որը տեղի ունեցավ Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում։Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Նունե Մելիքսեթյանի հեղինակային գործերը, որոնք գրվել են աշխատանքային գործունեության տարիներին: Կատարվեց նաև Մայրիկ երգի շնորհանդեսը, խոսք՝ Միքայել Խաչատրյանի: Այսօր էլ Նունե Մելիքսեթյանը շարունակում է ստեղծագործել ու յուրովի ներկայանալ հանրությանը։Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Նունե Մելիքսեթյանը 2009թ-ից դասավանդում է Բյուրեղավանի արվեստի դպրոցում։ Ստեղծագործում է կամերային, վոկալ, ժողովրդական, օպերա ժանրերում. ...
Մանրամասն |
|
01.05.24
ՄԱՅԻՍԻ 1-ը ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՆ Է
|
Շնորհավորում ենք Աշխատավորների և համերաշխության միջազգային տոնի առիթով։ Հայն իր գոյության ողջ ընթացքում աչքի է ընկել մեծ աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ, կառուցելու և շենացնելու հզոր մղումով: Մայիսմեկյան տոնի առթիվ մաղթում ենք խաղաղություն, լիություն ու բարեկեցություն: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում և նոր եռանդով լծվենք մեր երկիրը շենացնելու ազգաշահ գործին: Հարգանքով՝ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
30.04.24
ՄՐՑԱՇԱՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
44 օրյա պատերազմի հերոս տղաներ Հայկ Եղիազրայանի և Տիգրան Ղարսայանի հիշատակին էր նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որ տեղի ունեցավ Բյուրեղավանի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Մրցաշարը կազմակերպվել էր մարզիչ Վարդան Նալբանդյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանի և մանկապատանեկան մարզադպրոցի համագործակցությամբ։Մարզիկների շքերթով մեկնարկեց հուշամրցաշարը, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էին Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Նորայր Տերտերյանը, Հայկի և Տիգրանի ծնողները, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Սուրեն Պռազյանը, ...
Մանրամասն |
|
29.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային երկուշաբթին համայնքապետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, բաժինների պետերի, ոլորտային պատասխանատունների և համայնքային կառույցների ղեկավարների հետ։Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ համայնքի ղեկավարի կողմից արվել են դիտարկումներ և տրվել են հանձնարարականներ։«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վոլոդյա Հայրապետյանը տեղեկացրեց, որ ծառատունկն ավարտել են, և այս պահին կատարվում են ծառերի կրապատման և թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ։ Առաջիկայում «Հավերժության» պուրակում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |