18.04.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Հարգելի՛ բյուրեղավանցիներ, ապրիլի 20-ին ժամը 12։00-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված «Սուրբ Զատկի» արարողությանը։ Միջոցառումը տեղի կունենա Բյուրեղավանում կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։ Տոնակատարության ընթացքում կանցկացվեն Զատկին նվիրված խաղեր, կհնչի ազգային երգն ու պարը՝ մասնակցությամբ գեղարվեստական խմբերի։ Տեղի կունենա օրհնության կարգ։
|
|
18.04.25
ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
|
Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Օրվան կապակցությամբ Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում լվացել են հուշարձաննեը, մաքրել հուշարձանների տարածքները։
|
|
17.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ՏԿԵՆ-ը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԸ
|
Հարգելի՛ բյուրեղավանցիներ, Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքին Վազգեն Սարգսյան փողոցի 11, 26, 34 և Օղակաձև փողոցի 50 շենքերի հարակից տարածքներում խաղահրապարակների կառուցում ծրագրի հայտը համաձայնության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Մասնակցային բյուջետավորում ծրագիրը համայնքապետարան-բնակիչ համագործակցության հետաքրքիր և արդյունավետ ձևաչափ է, որը կարևոր քայլ է դեպի ավելի արդյունավետ մասնակցային կառավարում։ Շնորհակալ ենք բոլորիդ ակտիվ մասնակցության համար։
|
|
17.04.25
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ
|
Բյուրեղավանից՝ 9-ամյա Էմմի Պողոսյանը գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր: Ապրիլի 8-11-ը Ղազախստանում կայացել էր ASTANA ALAN CUP միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է FRG –ի թիմը: Մեր փոքրիկ գեղեցկուհին ընդգրկված էր հավաքականի կազմում, ով անհատական և թիմային մրցելույթներում ճանաչվել է բացարձակ հաղթող՝ արժանանալով ոսկե մեդալի:
|
|
14.04.25
ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ, ԵՐԵԿՈՅԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՏԵՐՅԱՆԻ ԾՈՌԸ՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ
|
Բյուրեղավանի Մարզամշակութային կենտրոնը նախաձեռնել էր գրական երեկո՝ նվիրված պոետ, մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակին։Գրական երեկոյի հյուրն էր լրագրող, գրականագետ, հասարակական գործիչ Գևորգ Էմին – Տերյանը՝ Վահան Տերյանի ծոռը, Գևորգ Էմինի թոռը։ Ներկա էին դպրոցներից մանկավարժներ, մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներ, աշակերտներ և պարզապես պոեզիայի սիրահարներ։Կատարումներով հանդես եկան ավագ, հիմնական դպրոցների աշակերտներն ու արվեստի դպրոցի սաները։ Միջոցառումը ողողված էր Տերյանական շնչով, իսկ ավարտը՝ Գևորգ Էմինով։ Հավաքվածների ուշադրությանը ներկայացվեց Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Երեկոյի ընթացքում հնչեցին պոետի բանաստեղծություններն ու ...
Մանրամասն |
|
14.04.25
ՆՈՒՌՆՈՒՍՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
|
Բյուրեղավան համայնքի #Նուռնուս բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում է 1-ին փողոցում տուֆով սալարկման աշխատանքներ: Սալարկվող փողոցի ընդհանուր մակերեսը կազմում է 845 քառակուսի մետր։ #Նուռնուս գյուղի 1-ին փողոցում երբեւէ բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել, վերջինս գտնվում էր անմխիթար վիճակում:
|
|
11.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
|
Ապրիլի 9-ին Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի կերպարվեստի բաժնի սաներ Վիկտորյա Բաղիյանի և Սոնա Սարգսյանի ավարտական-հաշվետու ցուցահանդեսով։Առաջնային տեղ տալով երեխաների գեղագիտական դաստիարակությանը՝ ցուցահանդեսին իր ներկայությամբ պատվել էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Ներկա էին համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ, արվեստի դպրոցի աշխատակիցներ, տնօրեն Նարինե Զաքարյանի գլխավորությամբ, դպրոցների ուսուցիչներ, ծնողներ։Սոնան և Վիկտորյան այս տարի ավարտում են արվեստի դպրոցը։ Ցուցահանդեսին ներկայացրել էին իրենց լավագույն աշխատանքները, որոնք արարել են ուսումնառության ընթացքում՝ էտյուդ, նատյուրմորտ, բնապատկեր, կոպոզիցիաներ, տարբեր թեմատիկ յուրօրինակ աշխատանքներ:Կերպարվեստի ...
Մանրամասն |
|
08.04.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Բյուրեղավան քաղաքում ընթանում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի սալարկման աշխատանքները: Մոտ 800 գծամետր երկարությամբ սալարկվող փողոցի մակերեսը կազմում է 3200 քառակուսի մետր։ Այս պահին նմանատիպ աշխատանքներ են կատարվում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում։ Դիտել՝՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |