10.10.25
ՇՐՋԱՅՑ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ հետևել է Բյուրեղավանում կառուցվող մարզադպրոցի շինաշխատանքներին։Համայնքի ղեկավարը, շինարարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել են առաջացած խնդիրները, արձանագրել թերությունները, հանձնարարել գտնել արդյունավետ լուծումներ խնդիրները վերացնելու ուղղությամբ։Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով կատարվել է երկհարկանի շենքի արտաքին պատերի կառուցում։ Երկրորդ փուլով կատարվում է շենքի ներսի հարդարման աշխատանքներ։ Տեղադրվել են դռներն ու պատուհաններ։ Այս պահին կատարվում է ջեռուցման ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՆՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ ՁԱՅՆԱԳՐՎԵՑ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
|
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրվեց, և տեսանկարահանվեց Բյուրեղավան քաղաքին նվիրված ստեղծագործությունը։ Կոմպոզիտոր՝ Նունե Մելիքսեթյան, խոսքերի հեղինակ բանաստեղծ՝ Հայկազ Խնկոյան։ Այս հրաշալի ստեղծագործությունը հավակնում է դառնալ մեր սիրելի քաղաք ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ հիմնը։ Աշխատանքներն իրականացվել են համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և Հայաստանի պետական Սինֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համագործակցությամբ։ Աշխատանքները համակարգում է Միքայել Խաչատրյանը։
|
|
09.10.25
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ
|
Հարգելի՛ Բյուրեղավան քաղաքի 29, 30, 33 շենքերի բնակիչներ Սույն թվականի օգոստոս ամսին «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի ներհամայնքային ճանապարհների, բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են վերոնշյալ շենքերի և քաղաքի այլ շենքերի բակերի ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքները: ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 250 ՕՐ: Ժամկետները սահմանում են նախագծողները՝ կախված աշխատանքների ծավալից:Կատարվել են հին ասֆալտի քանդման, որոշ հատվածներում նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։Այս պահին դադարեցված է գործընթացը, սակայն շինարարական կազմակերպությունը խոստացել է սեղմ ժամկետներում բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնել: Շուտով ...
Մանրամասն |
|
08.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025)
|
Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Բյուրեղավանի 11, 26, 34 շենքերի հարակից հատվածում` խաղահրապարակին կից։ Աշխատանքները կատարվում են Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում։ Խաղահրապարակի կառուցապատման նախագծում ընդգրկված է նաև տարածքի ասֆալտապատման հարցը։
|
|
07.10.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
|
Հոկտեմբերի 6-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատունների հետ այցելել են Բյուրեղավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինհրապարակ, հետևել շինարարության ընթացքին։ Եկեղեցու շինարար, վարպետ Սուրեն Հակոբյանի հետ դիտարկել են կառուցման գործընթացը։ Եկեղեցին կառուցվում է բարերար Արոյան ընտանիքի կողմից։ Ըստ շինարարների՝ եկեղեցին նախատսվում է շահագործման հանձնել հաջորդ տարի։ Դիտել՝ https://www.facebook.com/reel/1845018489779598
|
|
06.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի բարեկարգման, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, աղբահանության, աշնանային սեզոնին իրականացվող աշխատանքների ու Բյուրեղավան քաղաքի 80-ամյակի տոնակատարության հարցերը։Համայնքի ղեկավարը կարևորել է բոլոր շինարարական նախագծերի ժամանակին և բարձր որակով իրականացումը։ Հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել բազմաբնակարան շենքերի տանիքների ...
Մանրամասն |
|
06.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈւՄ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ հերթական աշխատանքային շրջայցն են կատարել Բյուրեղավան քաղաքի տարբեր շինհրապարակներում` նպատակ ունենալով տեղում ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին, մասնավորապես կատարողականին։Ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել են Օղակաձև փողոցի 50 շենքի տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում։Այնուհետև համայնքի ղեկավարն ու «Բյուրեղավան» համատիրության նախագահը քննարկել են 50 շենքի տանիքի վերանորոգման հարցը։Սամվել Վարդանյան փողոցում հետևել են ավարտական փուլում գտնվող բարեկարգման, ...
Մանրամասն |
|
05.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ ուսուցիչներՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:Ուսուցչի մասնագիտությունը լոկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում:Ամեն տարի այս օրը նշում ենք պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Երախտագիտություն` այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք։Ձեր աշխատանքի պտուղները տեսանելի են լինելու տարիներ հետո` Ձեր սաների ձեռքբերումներով, մարդկային որակներով և մասնագիտական կայացմամբ։Սիրելի՜ մանկավարժներ Ձեր ձեռքերում է մատաղ սերնդի կրթության, հայեցի դաստիարակության, պատմության մեջ տեսակը պահպանելու և փոխանցելու կարևորագույն առաքելությունը:Առանձնահատուկ շնորհավորում եմ Բյուրեղավան համայնքի բոլոր ուսուցիչներին, դաստիարակներին:Մաղթում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |