Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «Ֆրակցիա» փակ բաժնետրիական ընկերության կողմից ներկայացվող՝ Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղում գտնվող 07-055-0212-0087 կադաստրային ծածկագրով հողամասում լիթոիդային պեմզայի հանքավայրի առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարացման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 9-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am: