Բյուրեղավանի համայնքապետարանը հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող պուրակում շուտով կազմակերպելու է ծառատունկ` որպես կյանքի շարունակություն:
Խորհրդանշական այս կարևոր նախաձեռնությանը դուք ևս կարող եք միանալ և ունենալ ձեր ներդրումը` նվիրաբերելով սոճի (сосна), կեչի (берёза), ուռենի ծառերի տեսակներ, վարդի և գիհի ծաղիկների թփեր:
«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»-ը կառուցվեց 2022 թվականին: Գաղափարը դարձավ նախաձեռնություն, միավորեց բոլորին նախագծի շուրջ և կյանքի կոչվեց:
Նվիրատվության համար զանգահարել 093 57 39 59 (Յուրա) հեռախոսահամարին: