Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 08/09/2021 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Լ. Ավուշյանին՝

- ժամկետանց հանձնարարականների մասին պարբերաբար տեղեկացնել,

-Բյուրեղավան քաղաքի տարածքում անօրինական շինությունների (ավտոտնակ, կրպակ) մասին նախկինում պատրաստված տեղեկատվությունը գտնել և տրամադրել Ն. Շուշանյանին,

-պատրաստել Կոտայքի մարզպետին ուղղված գրություն՝ Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհի վիճակի ու ծառերի մասին,

-համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրում ավելացնել աղբահանության վճարների ծրագիրը գործարկողի պարտականություն:

Ն. Շուշանյանին ՝

-ոստիկանության աշխատակիցների հետ զբաղվել կորոնավիրուսային իրավիճակի կարգավորման հետ կապված ոստիկանության կողմից իրականացման ենթակա գործառույթների հարցերով:

 Կազմակերպությունների տնօրեններին և Լ. Ավուշյանին՝

- աշխատակիցներին իրազեկել ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի համաճարակային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ համաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի «Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի մասին և կազմակերպել աշխատակիցների կոլեկտիվ պատվաստման հարցըՍ. Ղազարյանին՝

- ներկայացնել Բյուրեղավան քաղաքի պուրակի տնակում անհրաժեշտ գույքի ցանկը:

Ա. Վերդյանին՝

- կազմել ևներկայացնել Բյուրեղավան քաղաքի ոռոգման ներքին ցանցի թերությունների ակտ,

- կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասի ոռոգման ջրի խողովակների վերավորոգման աշխատանքները:

Ա. Վերդյանին և Մ. Եղիազարյանին՝

-Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամաս տանող և համայնքապետարանի վարչական շենքի մոտ գտնվող արահետների վերանորոգման համար ներկայացնել ծախսերի նախահաշիվ,

-կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 26-րդ շենքի կողքի պոմպակայանի հեռացման և տարածքի մաքրման աշխատանքները:

 Ա. Վերդյանին, Վ. Հայրապետյանին և Խ. Գաբրիելյանին

- Բյուրեղավան քաղաքի  նախատեսված  վայրերում տեղադրել տեսախցիկներ:

Մ. Եղիազարյանին և Ա. Շառյանին՝

- ճշտել զորահավաքին Բյուրեղավան համայնքից մասնակիցների գտնվելու տեղը՝ նրանց այցելության գնալու նպատակով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner