Հանձնարարվեց.
Վ. Հայրապետյանին՝
-անձամբ հետևել մանկապարտեզի շենքի մանրահատակի վերանորոգման աշխատանքներին:
Հ. Եղյանին և Մն. Գևորգյանին՝
-մինչև ընթացիկ շաբաթվա վերջը կազմակերպել Նուռնուսի վարչական ղեկավարի նստավայրի շենքում շչակի տեղադրման աշխատանքներ
Վ. Հայրապետյանին և Մ. Հարությունյանին ՝
-Ջրաբերի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղադրելու նպատակով կազմակերպել շչակ ձեռք բերելու աշխատանքները:
Զ. Սարգսյանին՝
-ճշտել Բյուրեղավան համայնքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված ընտանիքների ճշգրիտ թիվը՝ տեղահանվածների կենտրոնների հետ համագործակցելով,
-հետաքրքրվել «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքում Արցախից տեղահանված ընտանիքներին տեղավորելու ծրագրի ընթացքի մասին. ճշտել՝ ծրագիրը կգործի, թե՝ ոչ,
-օգնել զոհված անձանց ընտանիքներին հիմնադրամից դրամական հատուցում տրամադրելու հետ կապված հարցերում:
Լ. Պողոսյանին և Վ. Մարտիրոսյանին՝
-գնումների պլանը հրապարակել և կազմակերպել 2021 թվականի գնումների գործընթացը,
-Բյուրեղավան քաղաքի պուրակի համար նախատեսել գույքի (հեռուստացույց, աթոռներ, շախմատ, շաշկի և պահարան) ձեռք բերում, գնահատել արժեքները և ներկայացնել,
-գնումների պլանում նախատեսել Բյուրեղավան քաղաքի պուրակի համար 2 հատ եղևնու ձեռք բերում:
Խ. Գաբրիելյանին՝
-1-ին էտապում որոշակի տեխնիկա ձեռք բերել և վերազինել հները,
-նախատեսել 2 հատ wi-fi-ով տեսախցիկի ձեռք բերում,
-կարգավորել Ջրաբեր գյուղում տեղադրված տեսախցիկի միացումները,
-կարգավորել Բյուրեղավանի պոլիկլինիկայի շենքի տեսախցիկի միացումները,
-համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկները այնպես կարգավորել, որ հնարավոր լինի համայնքապետարանից հետևել տեսաձայնագրություններին,
-նախատեսել դրոնի ձեռք բերում,
- աղբահանության ծրագրի գործարկման համար թույլտվություն տալ Ա. Մանվելյանին:
Դ. Դանիելյանին՝
-ինքնակամի օրինականացման դիմումներն ընդունել և սահմանված կարգով և ժամկետում ընթացք տալ:
Ս. Ղազարյան՝
-Կոտայքի մարզպետարան ներկայացնելու համար՝ պատրաստել սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը՝ նշելով մոտավոր գումարները:
Ա. Սահրատյանին՝
-տրամադրված սոցիալական ծրագրերի հաշվառման մատյան վարել:
Մ. Հարությունյանին և Ա. Եղիազարյանին՝
-տեղական հարկերի կանխիկ հավաքագրված գումարները ժամանակին փոխանցել բանկի հաշվեհամարներին:
Հ. Եղյանին և Զ. Սարգսյանին՝
-ճշտել համայնքի անհայտ կորած զինծառայողի մասին տվյալները:
Լ. Պողոսյանին, Զ. Սարգսյանին և Վ. Հայրապետյանին՝
-հողի, գույքի, հողի վարձավճարների տվյալների բազաները ճշտել և կատարված աշխատանքների մասին ներկայացնել տեղեկատվություն:
Մ. Հարությունյանին և Մն. Գևորգյանին՝
-հետևել Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի փողոցների լուսավորության աշխատանքներին:
Դ. Դանիելյանին, Մ. Հարությունյանին և Ա. Եղիազարյանին՝
-կատարել համայնքում գործող հանքերի ուսումնասիրություներ, պարզելու համար թե ճիշտ են օգտագործվում հանքերը, թե՝ ոչ, հանքերի վարձակալական պայմանագրերը ներկայացնել:
Լ. Պողոսյանին՝
-սկսել պարբերաբար ծանուցումներ ուղարկել խոշոր հարկային պարտավորություններ ունեցողներին:
Հ. Եղյանին՝
-համայնքում գործող գերեզմանատների վիճակն ուսումնասիրել՝ հաստատված կարգի համաձայն աշխատանքները կազմակերպելու համար:
Վ. Մարտիրոսյանին՝
-Արվեստի դպրոցի և Մարզամշակութային կենտրոնի տնօրեններից վերցնել Մշակույթի տան շենքի համար անհրաժեշտ գույքի ցանկը և ներկայացնել: |