Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող 0.04342 հեկտար մակերեսով հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0040-ից) տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 2-րդ փողոց 24/1:
2. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3.Հաստատել սույն որոշման անբաժանելի մասը կազմող «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հատակագիծը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։