Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը և Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքին պատկանող Բյուրեղավան քաղաքում գտնվող 07-003-0016-0001 և 07-003-0018-0001 կադաստրային ծածկագրերից 2.90040 հա և 5.45800 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել՝ դարձնելով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողեր:
2․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հատակագիծը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։