Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է. 1.Հաստատել. 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝ ա․ եկամուտների գծով` 968094,5 հազար դրամ, բ․ ծախսերի գծով՝ 968094,5 հազար դրամ, գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. 2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ |