Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 2024 թվականի հունիսի 17-ի N ՆՄ/14․1/19166-2024 գրությունը՝ ավագանին որոշում է. 1. Անվավեր ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 08 նիստն ընդհատելու մասին» 36-Ա որոշումը․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 15-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 37-Ա որոշումը․ 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին» N 38-Ա որոշումը․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին» N 39-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |