|
30.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
|
|
Համայնքի հարգելի բնակիչներ /Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր/, տեղեկացնում ենք՝ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն անշարժ գույքի հարկի պարտքեր՝ խնդրում ենք վճարել սահմանված ժամկետներում: Հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով կհաշվարկվի տույժ: Հարկերի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Կրկին հիշեցնում և հորդորում ենք վճարել հարկերը՝ խուսափելով ավելորդ վճարումներից Հարկը չվճարելու դեպքում տույժերը կհաշվարկվեն օրենքով սահմանված կարգով։ Պարտավորությունների կատարման համար խնդրում ենք այցելել Բյուրեղավանի համայնքապետարան կամ մուտք գործել pay.e-community.am` համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
|
|
|
10.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱՆ
|
|
Հարգելի՛ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ,Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Այս տոնը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ՏԻՄ-ի անփոխարինելի դերը մեր երկրի ժողովրդավարական կառավարման համակարգում։ Տեղական ինքնակառավարումը համայնքային կյանքի կազմակերպման հիմքն է, որտեղ ամենօրյա աշխատանքի և պատասխանատվության միջոցով իրականություն են դառնում մեր քաղաքացիների սպասելիքներն ու նպատակները։Համայնքների ղեկավարներն ու ավագանիները կանգնած են պետության զարգացման առաջնագծում․ տեղական ինքնակառավարման մարմիններն են ապահովում հանրային ծառայությունների արդյունավետությունը, տեղական տնտեսության զարգացումը, ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
Բյուրեղավան քաղաքում շարունակվում են իրականացվել բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնք - պետություն համաֆինանսավորմամբ ամբողջովին հիմնանորոգվում է 29, 30, 33 շենքերի բակային հատվածը։ Մայթերի եզրաքարերը փոխարինվել են նորով, այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատման ծրագրերն իրականացվում են բնակիչների տեղաշարժի հարմարավետությունն ապահովելու և բակային ճանապարհները բարելավելու նպատակով։ Բնակիչները գոհ են ասֆալտապատման աշխատանքներից։ Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով, համայնքի ներդրումը ` 65%, պետության ներդրումը` 35%։
|
|
|
04.11.25
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Բյուրեղավան համայնքում Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի ծրագրի շրջանակներում խաղահրապարակների կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Օղակաձև փողոցի՝ 50 շենքի տարածք, որտեղ հետևել է աշխատանքների ընթացքին։Ներկա պահին խաղահրապարակը պատում են արհեստական խոտածածկով։ Խաղահրապարակի հարակից տարածքը ասֆալտապատվում և սալիկապատվում է, աշխատանքների մի մասն արդեն արված է։Համայնքի ղեկավարը շինարարների հետ քննարկել է ավարտական աշխատանքներին վերաբերող հարցեր, կարևորել աշխատանքների բարձր որակը և ավարտը սահմանված ժամկետներում։50 շենքի և հարակից շենքերի երեխաները շուտով իրենց ժամանցը կանցկացնեն նոր և անվտանգ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՏԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
|
|
Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կատարում է «Բյուրեղավան» համատիրությունը՝ համայնքապետարանի աջակցությամբ։
|
|
|
29.10.25
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ»
|
|
Մարզամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, հատկապես տիկնիկագործ Ժենյա Սարգսյանի և Անդրանիկ Խաչատրյանի, Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվել է «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ» տիկնիկային ներկայացման դիտում։ Հերոսների կերպարները մարմնավորել են կենտրոնի աշխատակիցները և տիկնիկագործության խմբակի սաները։ Մեր փոքրիկները հիացած դիտեցին ներկայացումը և մեծ ոգևորությամբ շփվեցին կերպարների հետ։ Դահլիճը ևս մեկ անգամ վերածվեց հեքիաթային աշխարհի՝ լի գույներով, ջերմությամբ և հրաշք տեսարաններով։
|
|
|
28.10.25
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացվեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստավորումը։ Մասնակցում էին գլխավոր և առաջատար մասնագետները, ովքեր հաջող կատարելով առաջադրված առաջադրանքներն՝ ատեստավորվեցին։ Ատեստավորման նպատակն է գնահատել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ապահովել համայնքային ծառայության արդյունավետությունն ու որակը։ Համայնքի ղեկավար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Հակոբ Բալասյանը շնորհավորեց համայնքային ծառայողներին՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք համայնքի զարգացման գործում։
|
|
|
27.10.25
ՇՐՋԱՅՑ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Համայնքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ներկայումս սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բակային տարածքների ասֆալտապատում և նոր եզրաքարերի տեղադրում: Բյուրեղավանի 29, 30, 33 շենքերի բակային հատվածն ամբողջովին հիմնանորոգվում է: Մեկնարկել է 34 շենքի բակային տարածքի ասֆալտապատման և նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ աշխատանքային խումբն ու ճանապարհաշինարարները քննարկել են ասֆալտապատման ավարտի իրատեսական ժամկետները և կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |