17.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
|
|
16.10.24
ԱՅՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐ
|
Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում տեղի ունեցան խոշոր իրադարձություններ: Օրհնվեց Հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային կառույցների ղեկավարները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այցելել էին Նոր օծված Մայր Տաճար։ Մեր աշխատակիցները միացան բոլոր աղոթքներին ու օրհնություններին՝ ուղղված մեր երկրի խաղաղությանն ու բարօրությանը։
|
|
15.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
|
|
14.10.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը աշխատանքային երկուշաբթին մեկնարկեց խորհրդակցությամբ, որին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, համայնքային կառույցների ղեկավարներն ու բնակավայրերի վարչական ղեկավարները։Խորհրդակցության սկզբում քննարկվեց առողջապահական ոլորտին վերաբերող հարցեր, համայնքի ղեկավարը հետաքրքրվեց բնակչությանը սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթացով։ Ըստ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի համայնքում համաճարակային վիճակը կայուն է։ Հիմնականում բնակիչներն իրազեկված են, ընտանեկան բժիշկներն աշխատում են այդ ուղղությամբ, ավելին պատվաստվելու ցանկությունը մեծ է։ Հակոբ Բալասյանը ևս խորհուրդ տվեց պատվաստվել /նախորդ տարի պատվաստվել ...
Մանրամասն |
|
14.10.24
ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔ
|
Բյուրեղավան քաղաքի Առաջին թաղամասում բարեկարգման ծավալուն աշխատանքներ են իրականացվել։ Արդիականացվել է արտաքին լուսավորությունը։ Թաղամասը բարձրադիր է, հաճախ քամիներ են լինում, ինչի հետևանքով տեղադրված աղբամաններից աղբը տարածվում է շրջակայքում։ «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները կառուցել են աղբամանների համար նախատեսված պաշտպանիչ պարիսպ, որպեսզի աղբն այլևս չաղտոտի շրջակայքը։ Գիշերային ժամերին տարածքը լուսավորվում է, տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող LED լուսատու։ Կրկին հորդորում ենք աղբը թափել աղբամանում։
|
|
14.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
Հարգելի՛ բյուրեղավանցիներ, տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկների սահմանված չափանիշներին համապատասխանում էր մեկ հայտ՝ Բյուրեղավան քաղաքի 22 և 10 շենքերի տարածքում խաղահրապարակի կառուցում։ Եղեք ակտիվ մասնակցեք համայնքի զարգացմանը։ Հայտի համար քվեարկությունը սկսված է, այն ընթացքի մեջ է մինչև ս/թ նոյեմբերի 11-ը։ Քվեարկության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝
|
|
10.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում առկա է սեզոնային գրիպի դեմքառավալենտ պատվաստանյութ։Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը:Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել ձեր ընտանեկան բժշկին:Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`• անկախ հաշվառումից• քաղաքացիությունից:Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`♦ հղիներ,♦ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,♦ 65 տարեկանից բարձր անձինք,-շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, ...
Մանրամասն |
|
10.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Բյուրեղավան համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկների նախնական գնահատման փուլում առաջարկներից մեկը՝ Ամֆիթատրոնի կառուցումը, մերժվում է (համաձայն 2024 թվականի հուլիսի 4-ի համայնքի ղեկավարի N 580-Ա որոշման հավելված N 2-ի 2-րդ մասի 3-րդ կետի), քանի որ նախահաշվային գինն ըստ բյուջետվորման գործընթացի կառավարման հանձնաժողովի գերազանցում է՝ 5 մլն դրամը։ Տեղեկացնում ենք, որ սահմանված չափանիշներին համապատասխանում է մեկ առաջարկ Բյուրեղավան քաղաքի 22 և 10 շենքերի տարածքում խաղահրապարակի կառուցում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |