Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումն ու Գևորգ Համլետի Համբարձումյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 2/84 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման գործունեության համար առանձնացված շենքի ճակատային մասում փակցնել 7 մ x 0․38 մ չափի մեկ պաստառ (Թույլտվություն թիվ ԱԳ-15 կցվում է):
2.«Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը՝
1)կնքել գովազդի տեղադրման պայմանագիր Բյուրեղավան համայնքի հետ.
2)Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին վճարել ամսական 3990 (երեք հազար ինն հարյուր իննսուն) դրամ տեղական տուրք` արտաքին այլ գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: