01.02.25
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ 2025
|
Ջերմուկում այսօր կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացումը։ Բյուրեղավան համայնքի մարզիկները և պատվիրակությունը` համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, մասնակցել են բացման հանդիսավոր արարողությանը։ Մեր համայնքը խաղերին մասնակցելու է երկու մարզաձևով շախմատ և սպորտային պարեր, մարզիկների թիվը 22։
|
|
31.01.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Հունվարի 31-ին Բյուրեղավանի համայնքապետարանի ղեկավար կազմն՝ ի դեմս Հակոբ Բալասյանի, ընդունեցին «Վեոլիա ջուր» ընկերության, «Հյուսիս» շահագործման տնօրեն Արաիկ Եղիկյանին և համակարգող, ավագ ինժեներ Սարգիս Սահակյանին։ Հանդիպումը կազմակերպվել էր համայնքի ղեկավարի հրավերով։ Մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանը։Կողմերը քննարկեցին Բյուրեղավան քաղաքի խմելու ջրի մատակարարման, ջրի ծավալի, ինչպես նաև 19, 21 շենքերի կոյուղագծերի վերանորոգման աշխատանքների կազմակերպման ու Բյուրեղավան քաղաքի տարածքով անցնող Արզնի գյուղի ջրատարի կառուցման հարցեր:Հանդիպման ...
Մանրամասն |
|
28.01.25
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Բյուրեղավան համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ:1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց բանակի ստեղծումը:Մեր բանակը ոչ միայն մեր պետականության վահանն է, այլև մեր միասնականության և հավատքի խորհրդանիշը։ Բոլոր ժամանակներում՝ մեր զինվորները մշտապես ապացուցել են, որ հայրենիքի պաշտպանությունը բարձրագույն առաքելություն է։Այսօր, չնայած ձևավորված լրջագույն մարտահրավերներին, մեր բանակը եղել և մնում է Հայաստանի և ամբողջ ...
Մանրամասն |
|
27.01.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը՝ մասնակցությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են համայնքում իրականացվող ծրագրերին ու խնդիրներին։ Մասնավորապես կապված՝ քաղաքաշինական և կառուցապատման աշխատանքների, առողջապահության՝ սուր շնչառական վարակների ակտիվացման և կանխարգելման, կոյուղագծերի խցանման և դրանց վերականգնման աշխատանքներին հետ։ Բոլոր քննարկվող հարցերին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
|
|
27.01.25
ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՌՈԲԻՆ
|
2025 թվականի հունվարի 24-ին ժամը 12։12-ին Հայրապետյանների ընտանիքում ծնվել է Իշխանասարի հերոս Ռոբերտ Հայրապետյանի եղբայրը՝ կրտսեր Ռոբ Հայրապետյանը։ Հայրապետյանների ընտանիքի հետ իրենց ուրախությունը կիսում է ողջ Բյուրեղավանը։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր 25 շենքի բակում մասնակցում էր փոքրիկ Ռոբին դիմավորելու արարողությանը, որը վերածվել էր իսկական տոնի։Համայնքի ղեկավարը շնորհավորել է Հայրապետյաններին փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով անհոգ մանկություն, խաղաղություն և Աստծո օրհնությունը հրաշք բալիկին։Ապրելու և կյանքը շարունակելու համար միակ որոշումը կրկին մայրանալն է։ Հերոսածին մայր Արուսիկ Հայրապետյանը վստահեցնում է, ...
Մանրամասն |
|
26.01.25
ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ԾՆՎԵԼ Է ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՂԲԱՅՐ՝ ՌՈԲԸ
|
Ծնվել է կրտսեր Ռոբ Արմենի Հայրապետյանը` Իշխանասարի հերոս, ժամկետային զինծառայող Ռոբերտ Հայրապետյանի եղբայրը: Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը, ի դեմս համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի շնորհավորում են հերոսածին ծնողներին և բոլոր բյուրեղավանցիներին այս հրաշալի իրադարձության առթիվ: Թող, որ փոքրիկ Ռոբի ծնունդով ուրախությամբ ու երջանկությամբ լցվի Հայրապետյանների ընտանիքը: Խաղաղությամբ ու սիրով պարուրվի փոքրիկ հրաշքի մանկությունը; Աստված պահապան: Կրտսեր Ռոբը ծնվել է 3 կգ 250 գ քաշով, 49 սմ հասակով: Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
|
|
20.01.25
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության սկզբում համառոտ ամփոփվեց նախորդ տարին: Քննարկվեց կիսատ գործերն ու դրանց վերջնական լուծում տալու հարցերը: Վերջում տրվեցին նոր հանձնարարականներ: Դանիել Դանիելյանն իր խոսքում շեշտեց, որ այս տարի անելիքները շատ են. դրանք հաջորդաբար իրագործվելու են միասնական և թիմային աշխատանքով:
|
|
16.01.25
ԻՆՉՊԵՍ ՁՄՌԱՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԽՍԸ
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |