30.03.25
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՎԵՑ ԿՈՏԱՅՔ/ԺԵՍՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
|
Մարտի 29-ին Բյուրեղավանում բացվեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնաճյուղը, որը միակն է Կոտայքի մարզում:Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկա էր բացման արարողությանը և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր֊ տնօրեն Մարիամ Մեհրաբյանի հետ սիրով կտրեց կարմիր ժապավենն ի նշան համագործակցության և համայնքում լավագույն հոգեբանական ծառայությունները մատուցելու սպասումով:Հանդիսավոր բացմանը մասնակցում են ներկայացուցիչներ համայնքապետարանի աշխատակազմից, «Ժեստ» կենտրոնի հիմնադիր ամուսիններ՝ Մարիամ և Արկադի Մեհրաբյանները, տարբեր համայնքների մասնաճյուղերի կառավարիչներ, հոգեբաններ, մանկավարժներ և պարզապես անհատներ, ովքեր կարևորում են այս նախաձեռնությունը:Կոտայք «Ժեստ» ...
Մանրամասն |
|
28.03.25
ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի դրամաշնորհային մրցույթում Բյուրեղավան համայնքի կողմից ներկայացված և հաղթող ճանաչված «Ղարաբաղից տեղահանված փախստականների դիմակայունության բարձրացում Բյուրեղավան հանայնքում․ էկո-ֆինանսական կրթություն՝ հանուն նրանց կայուն ինտեգրման» նախագծի շրջանակում՝ «Ֆինանսական գրագիտություն և Էներգաարդյունավետություն․ խնայողությունների խաղ» թեմայով դասընթաց անցկացվեց Բյուրեղավանի մշակույթի տանը։ Դասընթացին մասնակցում են 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Բյուրեղավան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցները։Դրամաշնորհային ...
Մանրամասն |
|
26.03.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻՆ
|
«Թափոնների տեսակավորումը՝ պատասխանատու վերաբերմունքի սկիզբ» ուսումնական նախագիծը կյանքի կոչելու նպատակով Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի աշակերտներ Ռիմա Չիլինգարյանը և Ջուլյա Մարկոսյանն աջակցության խնդրանքով դիմել էին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։Նախագծի նպատակը՝ նպաստել համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը և կայուն զարգացմանը թափոնների տեսակավորման միջոցով։ Այն ունի շատ կարևոր մեսիջ՝ թույլ կտա նվազեցնել բնապահպանական վնասները, խթանել թափոնների վերամշակումը և վերածել դրանք օգտակար նյութերի։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, կարևորելով այս նախաձեռնությունը, խրախուսեց երեխաներին, աջակցեց ծրագրի իրականացմանը. ձեռք բերված տարաններն այսօր դպրոցում ...
Մանրամասն |
|
24.03.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց՝ մասնակցությամբ համայնքապետարանի ղեկավար կազմի, աշխատակազմի ոլորտների պատասխանատուների, բաժնի պետերի և ենթակա կառույցների ղեկավարների։Մինչ խորհրդակցության մեկնարկը պարոն Բալասյանը շնորհավորեց մեր համայնքը ներկայացնող, «Մեր ժամանակների հերոս» նախագծի մասնակից Միքայել Խաչատրյանին, ով իր ազգանվեր գործունեությամբ ճանաչելի է ողջ հանրապետությունում և ընդգրկված է ամենամյա մրցանակաբաշխությանը։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց համայնքի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերին։Հակոբ Բալասյանը համայնքում իրականացվող աշխատանքների մասով ...
Մանրամասն |
|
24.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ , ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հրավիրել էր Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են քվեարկության արդյունքները։Տեղեկացնենք, որ քվեարկությունն ավարտվել էր մարտի 23-ին ժամը 18։00-ին։Բնակիչների ձայների մեծամասնությամբ 437 ձայնով առաջատարն է՝ Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 11,26,34 և Օղակաձև փողոցի 50 շենքերի տարաքում խաղահրապարակի կառուցումը, որն իր մեջ ընդգրկելու է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված խաղեր: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի մեր քաղաքում ակտիվ ժամանցի կազմակերպմանը:Այս պահին Մասնակցային բյուջետավորման գործընթացը գտնվում է հայտերի կազմման փուլում, որի շրջանակում կազմվելու է սուբվենցիոն ...
Մանրամասն |
|
21.03.25
ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ «ԵՐԿՐԻ ԺԱՄԸ» ԱԿՑԻԱՅԻՆ
|
«Երկրի ժամը» գլոբալ ամենամյա միջազգային ակցիա է, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից և ամեն տարի անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը։Այդ օրը նշանակված ժամին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդիկ մեկ ժամով անջատում են լույսերը և այլ էլեկտրական սարքավորումներ: Ակցիայի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել մեր մոլորակի կլիմայի փոփոխությանը, ցույց տալ մեր աջակցությունը բնապահպանական այդ խնդրի լուծման միասնական գործողությունների նախաձեռնման գաղափարին:Կոչ ենք անում անհատներին, կազմակերպություններին մարտի 22-ին ժամը 20:30-ից մինչև 21։30-ը միանալ «Երկրի ժամ»-ին՝ ոչ միայն անջատելով էլեկտրականությունը, այլև ակտիվորեն աջակցելով երկրի ...
Մանրամասն |
|
20.03.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են սալարկման աշխատանքներ։ Ծրագիրը՝ 2024թ-ի սուբվենցիոն հայտ է, որը հաստատվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն. 490 հազ․ դրամ, որից 55% կառավարության ներդրումն է, 45% համայնքի մասնաբաժինը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի մարտ ամսվա սկզբին: Ծրագրի շրջանակում տուֆով սալարկման աշխատանքներ են կատարվելու՝ Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցը։ Նուռնուս բնակավայրի 1-ին փողոցը Ջրաբեր բնակավայրի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքը։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։
|
|
19.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ
ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
|
Ինչպե՞ս քվեարկել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ներկայացված ծրագրի օգտին։ Հարգելի՛ բնակիչներ, մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը, եկե՛ք միասին բարեփոխենք մեր համայնքը։ Քվեարկությունը կավարտվի մարտի 23-ին ժամը 18։00֊ին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |