ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են սալարկման աշխատանքներ։
Ծրագիրը՝ 2024թ-ի սուբվենցիոն հայտ է, որը հաստատվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն. 490 հազ․ դրամ, որից 55% կառավարության ներդրումն է, 45% համայնքի մասնաբաժինը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի մարտ ամսվա սկզբին:
Ծրագրի շրջանակում տուֆով սալարկման աշխատանքներ են կատարվելու՝
Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցը։
Նուռնուս բնակավայրի 1-ին փողոցը
Ջրաբեր բնակավայրի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքը։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։