21.07.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր՝ հուլիսի 21-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքների կատարողականը, առաջիկա ծրագրերը և առկա խնդիրների լուծման ուղիները։ Խորհրդակցությանը մասնակցում էին վարչական ղեկավարները, համայնքային կառույցների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց ոլորտում արդյունավետության բարձրացման, աշխատանքների ակտիվացման և գործընթացների օպտիմալացման անհրաժեշտությունը։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ։
|
|
21.07.25
ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՋՐԱԲԵՐ ԳՅՈՒՂԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ
|
Այսուհետ Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի բնակիչները գիշերային ժամերին ապահոված կլինեն լուսավորությամբ։ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարականով ընդլայնվել է Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի գիշերային լուսավորության ցանցը։ Ավելացվել են լուսատուները։ Աշխատանքները կատարվել են Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից։ Այդ առիթով բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել։
|
|
18.07.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
|
Ամառային արձակուրդների լավագույն նվերը երեխաներին։ Համայնքի փոքրիկներին մատուցվեց հրաշալի անակնակալ. Բյուրեղավանի 10 և 22 շենքերի հարակից տարածքում շահագործման հանձնվեց նոր խաղահրապարակ։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի մասնագետների հետ ներկա է գտնվել խաղահրապարակի բացմանը։ Այն իրականացվել է մասնակցային բյուջետավորում 2024 թվականի ծրագրով՝ կամավոր մասնակցության շրջանակներում։ Այդ նպատակով ծախսվել է 5 մլն 771 հազար դրամ՝ համայնքի բյուջեի միջոցներից։ Համայնքի ղեկավարը փորձեց խաղասարքերի ամրությունը, շփվեց երեխաների հետ՝ փոքրիկ բնակիչների ուրախությանը չափ չկար, զրույցի բռնվեց նաև բնակիչների հետ։ Բնակիչները պատրաստակամություն հայտնեցին պահպանել ...
Մանրամասն |
|
17.07.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
|
Համայնքի բյուջեի միջոցներով ավարտին են մոտենում ասֆալտապատ տարածքների փոսային նորոգման աշխատանքները։ Իրականացվել են շուրջ 3000 քմ փողոցների նորոգման աշխատանքներ։
|
|
15.07.25
ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը համագործակցում է տարբեր բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ և առանձնահատուկ կարևորություն տալիս հատկապես կրթական ուղղվածության ծրագրերին։«ԱՍՏՂԻԿ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց հերթական աջակցության ծրագիրը ՝ «Հաշվապահական և բիզնեսի ավտոմատացման ծրագրերի ուսուցանում Բյուրեղավան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց համար»։Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել #Բյուրեղավան համայնքում բնակվող Արցախի մեր հայրենակիցներին՝ օգնելով նրանց ձեռք բերել ժամանակակից մասնագիտական հմտություններ և գտնել նոր հնարավորություններ։Մասնակիցները ծանոթանում են գործնական գիտելիքների՝ հաշվապահական ծրագրերի, ...
Մանրամասն |
|
14.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, առաջարկում ենք մասնակցել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ուսումնասիրության հարցմանը և ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում: Խնդրում ենք անցնել հղմամբ և լրացնել հարցաշարը: ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե և հնարավորություն կընձեռի բնակիչների իրական փորձի և կարծիքի հիման վրա մշակել ֆիզիկական ակտիվությունը խթանող ծրագրեր:
|
|
11.07.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Մարզադպրոցի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Ժամանակակից լուծումներով և գեղեցիկ ինտերիերով կառույցն արդեն տեսանելի է։Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր այցելել է Բյուրեղավանում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մարզադպրոց։ Համայնքի ղեկավարին ուղեկցում էին համայնքապետարանի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի» պետ Տիգրան Հովսեփյանը և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։Հակոբ Բալասյանը շինարարների հետ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին` ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու ուղղությամբ արել իր դիտարկումները։ Շինարարներից հստակ ...
Մանրամասն |
|
07.07.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար կազմը, համապատասխան մասնագետներն ու համայնքային կառույցների ղեկավարները։ Քննարկվել են համայնքային կառավարման ընթացիկ խնդիրները, ընթացիկ ծրագրերի իրականացման փուլերը, ինչպես նաև մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը մասնագետներին տվել է նոր հանձնարարականներ ՝ ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացման և աշխատանքների ընթացքը ակտիվացնելու ուղղությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |