|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2022 թվականի N 91-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Թույլատրել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկին Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան տարածքը (դահլիճը և սենյակները) Բյուրեղավան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել՝ Մշակույթի տանը կրթական, դաստիարակչական և ժամանցային գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(45.21 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(345.73 Կբ)
Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|