Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ամալյա Սերոբի Կարապետյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 38․4 քմ ընդհանուր մակերեսով 82 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Ամալյա Սերոբի Կարապետյանի ընտանիքին.
ընդհանուր բաժնային սեփականատերեր համարել՝
Ամալյա Սերոբի Կարապետյանին՝ ծնված 1956 թվականի հոկտեմբերի 08-ին,
Արայիկ Սերոբի Առաքելյանին՝ ծնված 1960 թվականի ապրիլի 25-ին,
Համլետ Արայիկի Առաքելյանին՝ ծնված 1987 թվականի նոյեմբերի 26-ին,
Հրայր Արայիկի Առաքելյանին՝ ծնված 1992 թվականի սեպտեմբերի 22-ին։
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ամալյա Սերոբի Կարապետյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: