Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 01/12/2021 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Վ. Հայրապետյանին՝

- համայնքի գյուղական բնակավայրերի հատակագծերին համապատասխան սեղմ ժամկետում ներկայացնել փողոցային լուսավորության, գազիֆիկացման, ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,

-Նուռնուսի ամառանոցային թաղամասի կոյուղագծի վերանորոգման համար վաղը ժամը 09:00-ին պայմանավորվել տեխնիկայի համար: 

Լ. Պողոսյանին ՝

- նախատեսել գումար Բյուրեղավան քաղաքի խաչմերուկի լուսացույցերի և ճանապարհային նշանների վերանորոգման համար,

- 2022 թվականի բյուջեյի նախագծով նախատեսել գումար Բյուրեղավանի պոլիկլինիկայի շենքի գույք ձեռք բերելու համար:

Մ. Կարապետյանին ՝

- Նուռնուսի ամառանոցային թաղամասով անցնող ճանապարհի վերանորոգման մասին նյութ գրել և հրապարակել:

Լ. Ավուշյանին՝

- պատրաստել գրություն ուղղված Կոտայքի մարզպետին՝ Նուռնուսի ամառանոցային թաղամասով անցնող ճանապարհի 500 քմ հատվածը ասֆալտապատելու աշխատանքները 2022 թվականի ծրագրերում ներառելու մասին :

Ս. Ղազարյանին՝

- ներկայացնել համայնքի հնգամյա զարգացման ծրագրի  չկատարված ծրագրերը:

Ա. Վերդյանին՝

- ներկայացնել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների առաջարկություն:

 Մ. Միքայելյանին՝

-ներկայացնել պոլիկլինիկայի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների առաջարկություն:

Ս. Ղազարյանին և Ա. Վերդյանին՝

- շուկայում ուսումնասիրել սանիտարական մաքրման մեքենաների գները՝ լիզինգով ձեռք բերելու համար:

Ն. Ալավերդյանին՝

-քննարկել և ներկայացնել 2022 թվականի մարզամշակութային ծրագրերն ու դրանց համար անհրաժեշտ գումարները,

- Բյուրեղավանի Մշակույթի տանը կազմակերպել ամանօրյա տոնական միջոցառում:

 Ն. Զաքարյանին՝

-Բյուրեղավան քաղաքում ազգային նվագարանների և երգի-պարի համույթ ստեղծելու համար ներկայացնել նախնական գործողությունների պլան:

Է. Հայրապետյանին՝

-ներկայացնել մանկապարտեզի 2022 թվականի ծախսերի պլանը:

Ա. Վերդյանին և Ա. Շառյանին՝

-ներկայացնել Բյուրեղավանի քաղաքային պուրակը տոնական զարդարելու համար անհրաժեշտ պարագաների ցանկը:

-Մ. Եղիազարյանին՝

 

- Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի աճուրդ կազմակերպելու նպատակով հանձնաժողովով կազմել ակտեր աճուրդի ներկայացված բնակարաններում առկա գույքերի և հաշվառված անձանց վերաբերյալ:

 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner