Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի 42-րդ կետի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված ընդհանուր 0.06 հեկտար մակերեսով հողամասի հատակագիծը և Օֆիկ Ջհանգիրի Կարապետյանի լիազորած անձ Սիմա Ալբերտի Իսկանդարյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 65/1 հացեում գտնվող Օֆիկ Ջհանգիրի Կարապետյանին պատկանող (հիմք՝ այգեգործական հողամասի առուծախի պայմանագիրը) կադաստրային ծածկագիր 07-003-0011-0100-ից 0.06 հեկտար մակերեսով համայնքին սխալմամբ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք փոխանցված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` դարձնելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։