Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 462-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2025 թվականի N 462-Ա

ԱՐԹՈՒՐ ԱՊԵՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, լողավազանը, օժանդակ շինությունը և պարիսպը կառուցվել են 2020 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ԱՐՏ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված 2025 թվականի հունվարի 19-ի տեխնիկական եզրակացությունն ու Արթուր Յուրիի Ապերյանի դիմումը` որոշում եմ.

1.Քաղաքացի Արթուր Յուրիի Ապերյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամաս 1-ին փողոց 100 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0131-0001,հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023WUW2WR) 0.085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 119․7 քմ արտաքին (101․8 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, 34․2 քմ արտաքին (25․9 քմ ներքին) մակերեսով լողավազանը, 85․4 քմ արտաքին (79․0 քմ ներքին) մակերեսով օժանդակ շինությունը և 15․9 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

2․ Արթուր Յուրիի Ապերյանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 362894,4 (երեք հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր իննսունչորս ամբողջ չորս տասնորդական) դրամ՝ 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, լողավազանի, օժանդակ շինության և պարսպի օրինականացման վճար:

3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(139.56 Կբ) Որոշում N 462-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner