Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանի հավելված 1-ի 31-րդ կետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 1791-Ա հրամանը՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի։
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի։
3.Հաստատել «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 3 հավելվածի։
4.Հաստատել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի 2022 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 4 հավելվածի։
5.Հաստատել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 5 հավելվածի։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ |