Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Նոր փրոջեկտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Բարսեղյանի դիմումը՝ որոշում եմ.
1․«Նոր փրոջեկտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 51/2 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 2․1118 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0011-0114) կառուցված կցակառույցների և օժանդակ շինությունների (սանհանգույցներ, արտաքին աստիճաններ, հանգստի սենյակներ), վերակառուցված արտադրամասի (պատուհանների, դռների և դարպասների բացվածքների ձևափոխման, փակման, նոր բացվածքների իրականացման, միջնորմների քանդման և նոր միջնորմների իրականացման, երթիկի, երկրորդ հարկի և աստիճանների իրականացման) համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N ԱՇԹԴ/742/3063-25 ավարտական ակտը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: