Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 483-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 483-Ա

ԿԱԼԻՆՈ ՀՈՎԵՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տունը, լողավազանը, սանհանգույցը, ծածկերը և պարիսպը կառուցվել են 2016 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ԱՐՏ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված 2025 թվականի հուլիսի 26-ի տեխնիկական եզրակացությունն ու Կալինո Համբարձումի Հովեյանի դիմումը` որոշում եմ.

1. Քաղաքացի Կալինո Համբարձումի Հովեյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք  Նուռնուս այգեգործական զանգված թիվ 22 անշարժ գույքի  (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0133-0012) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 3-րդ փողոց 45:

2.Քաղաքացի Կալինո Համբարձումի Հովեյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 3-րդ փողոց 45 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0133-0012, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023WKDSMS) 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 118․5 քմ արտաքին (92 քմ ներքին) մակերեսով 1 (մեկ) հարկանի  կիսանկուղային հարկով բնակելի տունը,  23․7 քմ արտաքին (17․1 քմ ներքին) մակերեսով լողավազանը,  1․5 քմ արտաքին (1․1 քմ ներքին) մակերեսով սանհանգույցը, 18․9 քմ մակերեսով ծածկերը և 7․3 քմ  մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

3․ Կալինո Համբարձումի Հովեյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 241597,8 (երկու հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր իննսունյոթ ամբողջ ութ տասնորդական) դրամ՝ 2016 թվականին ինքնակամ կառուցված 1 (մեկ) հարկանի  կիսանկուղային հարկով բնակելի տան,  լողավազանի, սանհանգույցի, ծածկերի և պարսպի օրինականացման վճար:

4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(166.96 Կբ) Որոշում N 483-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner