Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի, 35-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրությունը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 9/1 (վկայական՝ N 21042025-07-0178) և համայնք Նուռնուս Գլխավոր փողոց թիվ 9 (վկայական՝ N 13012014-07-0043) անշարժ գույքերի հասցեները համարել չեղյալ և միավորվող երկու անշարժ գույքերին տրամադրել մեկ հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 9։
2. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: