Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N «677-Վ/024» և N «677Ա-Վ/024» գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 42 շենքի 13.24 քմ ընդհանուր մակերեսով 36/1 բնակարանը (վկայական N 21122021-07-0081, տրված` 2021 թվականի դեկտեմբերի 21-ին) և MERCEDES BENZ E-240 մակնիշի, 613 LL 70 պետհամարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան օտարելու համար։
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի մեկնարկային գները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |