Համաձայն «Ներքին աուդիտի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 10-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 37-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143–Ն հրամանով հաստատված հավելվածի 77-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 25-րդ և 26-րդ կետերը՝ որոշում եմ.
1.Վավերացնել Բյուրեղավանի համայնքապետարանի ներքին աուդիտի 2025–2027 թվականների ռազմավարական ծրագիրը՝ համաձայն հավելված N1-ի:
2.Վավերացնել Բյուրեղավանի համայնքապետարանի ներքին աուդիտի 2025 թվականի տարեկան ծրագիրը՝ համաձայն հավելված N2-ի:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: