Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Լարիսա Հմայակի Կարոյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Լարիսա Հմայակի Կարոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան 31 շենք թիվ 38 բնակարանի (վկայական՝ 0296635, տրված՝ 2000 թվականի դեկտեմբերի 22-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 31 շենք 38 բնակարան:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: