Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հայտը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 1-ին փողոց 13 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.102229 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-055-0002-0008, վկայական N 06032019-07-0088) համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 61 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: