Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի N 27-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Բյուրեղավան համայնքի բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված 5,0 մլն ՀՀ դրամը։
Բյուրեղավանի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով։
Բյուրեղավան համայնքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը։
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ ( ՀԱՅԱՏԱՌ))
ԳՐԱՆՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՍՏԱՆԱՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ