Այսօր: Չորեքշաբթի, 26 Մարտի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Բյուրեղավան համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
Byureghavan_with_mount_Ararat,_15_April_2014.jpg

Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N 06 որոշմամբ համայնքում մեկնարկել է 202թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Բյուրեղավան քաղաքի և երկու բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։ Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին (տես՝ այստեղ

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել byureghavan-kotayk.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։

Առնչվող փաստաթղթեր
(434.15 Կբ) Արձանագրություն՝ նախապատրաստական փուլի
(751.69 Կբ) Արձանագրություն՝ իրազեկման փուլի ամփոփման
(1.35 Մբ) Արձանագրություն առաջարկների նախնական գնահատման
(1.31 Մբ) Արձանագրություն՝ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի
Ընթացքում է (11/02/2025-01/03/2026)
11/02/2025-01/03/2026
Ընթացքում է
24/02/2025-03/03/2025 23:00
Առաջարկների ընդունում
04/03/2025-07/03/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
10/03/2025-23/03/2025 18:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
24/03/2025-24/03/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
01/04/2025-21/06/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
23/06/2025-05/12/2025
Հաղթած առաջարկների իրագործում
08/12/2025-01/03/2026
Գործընթացի արդյունքների ներկայացում
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Բյուրեղավան քաղաքում կառուցել 3-ից 15 տարեկան երեխաների համար զարգացման և ժամանցի կենտրոն   ԼԻԱՆՆԱ ԱԶԱՐՅԱՆ   26 փետրվար 2025 Առաջարկում եմ Բյուրեղավան քաղաքում կառուցել 3-ից 15 տարեկան երեխաների համար զարգացման և ժամանցի կենտրոն՝ գեղեցիկ կանաչապատված տարածքով: Ցանկալի է կենտրոնը կառուցել նոր սերնդի տեխնոլոգիաներով։ 3-7 տարեկան երեխաների համար սպորտի, ժամանցի և խաղային հարթակ, իսկ 5-15 տարեկան երեխաների համար սպորտի, պարային պարապմունքների և ժամանցի վայր: Արդյունքում՝ Բյուրեղավան համայնքի 3-15 տարեկան երեխաների առօրյան հագեցած կլինի:
0 7
Գիտություն և նորարարություն
Թվային նորարարություն համայնքի համար   ԱՐՄԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՈՎ   27 փետրվար 2025 Ես կցանկանայի, որ մեր քաղաքում ունենայինք հատուկ տեխնոլոգիական տարածք, որտեղ ցանկացած 12 տարեկանից բարձր հետաքրքրված անձիք կկարողանան սովորել, փորձարկել և ստեղծել: Առաջարկում եմ համայնքին պատկանող որևէ կառույցում առանձնացնել մի տարածք, որտեղ կհիմնվի տեխնոլոգիաների կենտրոն՝ հարմարավետ միջավայրով, նորագույն սարքավորումներով և ստեղծարար մարդկանցով: Կառույց կհաճախեն 12 տարեկանից բարձր անձիք, ովքեր հետաքրքրված են ՏՏ ոլորտով:
0 149
Գիտություն և նորարարություն
Նուռնուս գյուղի ոռոգման համակարգի անցկացնման առաջարկություն   ՍՈՒՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ   28 փետրվար 2025 Բյուրեղավան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ զարգացման ծրագիրը։Նուռնուս բնակավայրում բացակայում է ոռոգման ջրի ցանցը։Այդ իսկ պատճառով էլ բնակավայրի բնակիչներին պատկանող տնամերձ հողակտորները անջրդի են և չեն մշակվում։ Ոռոգման ջրի ջրատար խողովակը գտնվում է գյուղի սկզբնամասում,անհրաժեշտ է անցկացնել ներքին ցանց։ Կատարել եմ նաև նախահաշվարկ, որը կից ներկայացնում եմ ։
0 272
Շինարարություն
Խաղահրապարակի կառուցում   ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ   28 փետրվար 2025 Առաջարկում եմ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 11,26,34 և Օղակաձև փողոցի 50 շենքերի տարածում կառուցել խաղահրապարակ, որն իր մեջ ընդգրկի տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված խաղեր: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի մեր քաղաքում ակտիվ ժամանցի կազմակերպմանը:
0 437
Այլ
Նուռնուս բնակավայրում խաղահրապարակի կառուցում   ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ   03 մարտ 2025 Նուռնուս բնակավայրում երեխաների ակտիվ և խաղային ժամանցի կազմակերպման համար առաջարկում եմ կառուցել խաղահրապարակ և ժամանցի այգի։Մանկական խաղահրապարակում նախատեսվում է տեղակայել մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին նախատեսվում են լինել կոնստրուկտիվ , որոնք նպաստում են երեխաների և պատանիների ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Խաղահրապարակը լինելու է ունիվերսալ, որն իր մեջ ընդգրկելու է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ։
0 204
Այլ
Սգո սրահի ստեղծում համայնքում   ԱՎԱԳ ՍԱՀԱԿՅԱՆ   03 մարտ 2025 Առաջարկ համայնքի մասնակցային բյուջետավորման համար Թեմա: Բյուրեղավան քաղաքում «Սգո սրահ»-ի ստեղծում Առաջարկի նկարագրություն: Համայնքի սոցիալական աջակցությունն ու մատչելի ծառայությունների հասանելիությունը առաջնային նշանակություն ունեն։ Ներկայումս սգո արարողությունների կազմակերպումը հաճախ մեծ ֆինանսական բեռ է դառնում ընտանիքների համար, քանի որ սգո սրահների այլընտրանքներ քաղաքում չկան։ Առաջարկում ենք Բյուրեղավան համայնքի ենթակայության տակ ստեղծել «Սգո սրահ», որը թույլ կտա ընտանիքներին պատշաճ և հասանելի պայմաններում կազմակերպել հրաժեշտի արարողությունները՝ առանց ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածության։ Նախագծի հիմնական առավելությունները. ✅ Մատչելի ծառայություն բոլոր քաղաքացիների համար՝ համեմատաբար շատ ավելի ցածր արժեքով, քան մասնավոր սրահներում։ ✅ Համայնքային աջակցություն՝ եկամուտը կմնա համայնքի բյուջեում և կօգտագործվի քաղաքի զարգացման համար։ ✅ Հարմարավետություն և սպասարկում՝ հատուկ կահավորված տարածք, որը կծառայի միայն այս նպատակով։ ✅ Տնտեսական խթան համայնքի համար՝ այս գաղափարի շուրջ կարող են բացվել սգո աքսեսուարների խանութներ, մատուցման ծառայություններ և ռեստորաններ, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի։ Հիմնական ծախսերը. 🔹 Աշխատակիցներ – 2 հոգի (մաքրուհի և պատասխանատու կառավարիչ) 🔹 Էլեկտրաէներգիա, ջուր, գազ – միջին ամսական սպառում 🔹 Կահույք և սարքավորումներ – անհրաժեշտ է մեկանգամյա ներդրում 🔹 Շենքի մաշվածություն և սպասարկում – ընթացիկ ծախսեր Միջին ամսական ծախսի գնահատական. ✅ Աշխատավարձ (2 աշխատակից) – XX դրամ ✅ Կոմունալ վճարներ (ջուր, հոսանք, գազ) – XX դրամ ✅ Տարածքի մաքրում և սպասարկում – XX դրամ Վարձակալության առաջարկվող գինը Միջին հաշվարկներով մեկ օրվա վարձակալության արժեքը կլինի մատչելի, քանի որ շենքը շահույթ չի հետապնդի, այլ պարզապես կծածկի իր ծախսերը։ Համեմատած մասնավոր սրահների գների հետ, սա կլինի զգալիորեն ցածր, ինչն էլ կթեթևացնի ընտանիքների հոգսը։ Եզրակացություն Այս նախագծի իրագործումը թույլ կտա համայնքի բնակիչներին օգտվել սոցիալապես պատասխանատու ծառայությունից, միևնույն ժամանակ խթանելով տեղական բիզնեսի զարգացումը։ Հաշվի առնելով համայնքի սոցիալական կարիքները և զարգացման հնարավորությունները՝ կոչ ենք անում աջակցել այս նախաձեռնությանը։
0 101
Սոցիալական ոլորտ
Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերում խաղահրապարակների բարեկարգում և մարզական սարքերի տեղադրում   ՄԱՆՈՒՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ   03 մարտ 2025 Առաջարկում եմ Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերում բարեկարգել խաղահրապարակները և տեղադրել մարզական սարքեր երեխաների, պատանիների, երիտասարդների և մեծերի համար։
0 22
Այլ
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ 2022-2027 | ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ 1 շաբաթ առաջ
Շատերը կցանկանան ակտիվորեն մասնակցել համայնքի զարգացման գործընթացներին և քվեարկել մասնակցային բյուջետավորման նախագծերի օգտին։  Բոլոր քաղաքացիները իրավունք ունեն լիարժեք մասնակցելու համայնքային որոշումների կայացմանը։ Առաջարկում եմ կայքի պատասխանատուներին համայնքի ֆեյսբուքյան էջում տեղադրել կարճ տեսահոլովակ-ուղեցույց, որը կբացատրի գրանցման և քվեարկության ողջ գործընթացը՝ հասկանալի և հստակ ձևով։ Սա կապահովի ավելի լայն մասնակցություն։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner