|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 486-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 07-Ի N 57-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Աննա Սահրատյանի զեկուցագիրը՝ որոշում եմ. 1.Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 07-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 57-Ա որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետում «Դիանա Սարգսյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի բաժնի Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ» բառերը փոխարինել «Նարե Վաթյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ավագ համայնքային ոստիկան,ոստիկանության մայոր» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(175.31 Կբ)
Որոշում N 486-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|