Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 19–րդ կետի` ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2019 թվականի դրույքաչափերը՝
1)հասցեների տրամադրման համար՝ 5000 (հինգ հազար) դրամ. 2)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 26 000 (քսանվեց հազար) դրամ. 3)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար. 4)համայնքի ավտոկանգառից երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների օգտվելու համար՝ ամսական 1000 (հազար) դրամ՝ յուրաքաչյուր մեքենայի համար. 5)ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 (տասը հազար) դրամ. 6)համայնքի գերեզմանատան պահպանման և սպասարկման ծառայության վճարը սահմանել 10000 (տասը հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |