Մասնակցե՛ք Բյուրեղավան համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Byureghavan_with_mount_Ararat,_15_April_2014.jpg Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N 06-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Բյուրեղավան քաղաքի և երկու բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։ Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին (տես՝ այստեղ)։
Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել byureghavan-kotayk.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։
Ընթացքում է (11/02/2025-01/03/2026)
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
- Կարծիքներ
- Հաշվետվություններ