Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Բյուրեղավան համայնքի աղբահանության աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 13–Ա որոշմամբ հաստատված հավելված N1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |