Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Հայկասար Ճաղարյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 2-րդ փողոց 56 (ծածկագիր՝ 07-051-0155-0076, վկայական N 24012025-07-0108) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․052816 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող այգետնակի կիսանկուղը 1 (մեկ) հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տան վերակառուցելու նպատակով Հայկասար Ճաղարյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/772/9902-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: