Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հայտը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի փողոցների (քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 3-րդ փողոց, Օղակաձև փողոց, Հայրենադարձ թաղամաս, գյուղ Նուռնուս 3-րդ, 5-րդ, 8-րդ և 6-րդ փողոցներ, Գլխավոր փողոց 6-րդ, 9-րդ և 10-րդ փակուղիներ, գյուղ Ջրաբեր 4-րդ, 3-րդ, 5-րդ փողոցներ և 3-րդ փողոցի 3-րդ նրբանցք) արտաքին լուսավորության ցանցի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: