Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի, Նուռնուս գյուղի 1-ին փողոցի, Ջրաբեր գյուղի 3-րդ փողոց 3-րդ նրբանցքի ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (ՇԹ/742/4296-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: