Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետարանի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 07-ի N 07 արձանագրությունը՝ ավագանին որոշում է. 1.Ընդունել ի գիտություն 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 07-ի N 07 արձանագրությունը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ հայտնաբերված խախտումները և թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |