Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, 15-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1-ի:
2.Սահմանել տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերի տարբեր գործակիցներ համայնքի տարբեր բնակավայրերում (բացառությամբ Երևան-Սևան մայրուղուն հարակից տարածքներում գործունեություն իրականացնողների)՝ համաձայն հավելված N 2-ի:
3․Սահմանել տեղական տուրք վճարումից հետո գործողության իրականացման առավելագույն ժամկետ՝ 30 օր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |