Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 16102024-07-0081 սեփականության վկայականը, Հարություն Լավրենտի Զարգարյանի լիազորած անձ Խորեն Սամվելի Բաբասյանի 2024 թվականի օգոստոսի 01-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 23/17 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 25.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 50603,3 (հիսուն հազար վեց հարյուր երեք ամբողջ երեք տասնորդական) դրամով, 26.5 քմ արտաքին մակերեսով խորդանոցը 104357 (մեկ հարյուր չորս հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամով և դրանց զբաղեցրած 0.00624 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0013-0189) հողամասը 277168,32 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վաթսունութ ամբողջ երեսուներկու հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Հարություն Լավրենտի Զարգարյանին (ծնված՝ 1982 թվականի հունվարի 27-ին):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հարություն Լավրենտի Զարգարյանի կողմից:
4.Հարություն Լավրենտի Զարգարյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։
5. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 23/17 հասցեում գտնվող 25.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 26.5 քմ արտաքին մակերեսով խորդանոցը և դրանց զբաղեցրած 0.00624 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 23 շենք 16 բնակարանի բնակիչ Հարություն Լավրենտի Զարգարյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: